Կիևի «Եվրամայդան» են մեկնում Ղրիմի թաթարները

12:34 • 05.12.13

Հակակառավարական ցույցերին մասնակցելու նպատակով Կիև են մեկնում Ղրիմի թաթարները, հաղորդում է korrespondent.net-ը: Ինչպես հաղորդել է Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի փոխնախագահ Ախտեմ Չիյգոզը, ներկայում Կիևի «Եվրամայդանում» է գտնվում 100-ից ավելի Ղրիմի թաթար:

 

«Կազմակերպվում են խմբեր՝ Կիև մեկնելու համար: Շատ Ղրիմի թաթարներ կան, որոնք ցանկանում են գալ և միանալ բողոքի խաղաղ ակցիային»,- ասել է նա:

 

Չիյգոզի խոսքով՝ Ղրիմի բոլոր շրջաններում փորձում են շարժական խմբեր ստեղծել Կիևի ցույցերին մասնակցելու համար:

 

Աղբյուրը նշում է, որ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախօրեին Ղրիմի թաթարները կտրուկ հայտարարություններ չեն արել և բողոքի ակցիաներ չեն անցկացրել: