Ռուսաստանը շարունակում է աջակցել ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցմանը. Լավրով
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ (Ֆրանսիա, ԱՄՆ- Tert.am) շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցմանը հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կիևում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարևոր է համարում ԵԱՀԿ շրջանակներում հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությունը։
Ուկրաինայի մայրաքաղաքում այսօր բացվել է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը՝ չնայած լեհական կողմը նպատակահարմար չէր համարել դրա անցկացումն անհանգիստ Կիևում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Նիստին մասնակցելու համար Կիև է ժամանել 33 արտգործնախարար: Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն այցելել է Մայդան, որտեղ տեղի են ունենում Ուկրաինայի իշխանությունների քաղաքականության դեմ հիմնական ակցիաները:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կիև էր ժամանել նախօրեին։
Նիստի քննարկման հիմնական հարցերը վերաբերում են բուն կազմակերպությանը` ԵԱՀԿ-ին, կամփոփվեն կառույցում Ուկրաինայի նախագահության արդյունքները:










