Մամեդյարովն ու Դավութօղլուն քննարկել են Ղարաբաղյան հարցը

18:30 • 05.12.13

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ՝ Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար ընդունվելիք հետագա քայլերը քննարկելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Salamnews կայքը, հանդիպումը կայացել է Կիևում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

 

Հանդիպումը տեղի է ունեցել Մամեդյարովի՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո։


Նախօրեին Դավութօղլուն հանդիպել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և նրա հետ քննարկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցը։