Ռուսաստանից վրացի «օրենքով գողեր» են արտաքսվել (տեսանյութ)
Լուսանկարում՝ Գիզո Կարդավան
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Թբիլիսի չվերթով, ոստիկանների հսկողության ներքո երեկ արտաքսվել են երկու «օրենքով գողեր»։
Ինչպես տեղեկացնում է «Прайм Крайм» կայքը, արտաքսված «գողերը» 42-ամյա Մամուկա Չկադուան՝ նույն ինքը Մամուկա Գալսկին, և 35-ամյա Գիզո Կարդավան են։
Նրանց արտաքսման որոշումը մոսկովյան դատարանը կայացրել էր մեկ օր անց այն բանից, երբ նոյեմբերի 19-ին նրանք ձերբակալվել էին «Տարաս Բուլբա» պանդոկում։
Նրանցից ոչ ոք ՌԴ տարածքում գտնվելու օրինական հիմք չի ունեցել։ Մինչև արտաքսումն «օրենքով գողերը» պահվել են Մոսկվայի հյուսիսում գտնվող անօրինական ներգաղթյալների կենտրոնում։










