Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը նշանադրվել են. ԶԼՄ-ներ
Ամերիկյան ԶԼՄ-ներում լուր է տարածվել, որ ուկրաինական ծագման դերասանուհի Միլա Կունիսը և վերջերս ամուսնալուծված Էշթոն Քաթչերը նշանադրվել են:
Պաշտոնապես զույգը դեռ չի հայտարարել նշանադրության մասին, գրում է kp.ru-ն: Սակայն տաբլոիդները չեն կասկածում, որ նրանք իսկապես նշանադրվել են: Բանն այն է, որ օրեր առաջ պապարացիները տեսել են Միլային և Էշթոնին Շերման Օուքս բնակավայրի սրճարանում: Ընդ որում՝ երիտասարդ դերասանուհու մատին երևացել է գեղեցիկ մատանի:
Ականատեսները նկատել են, որ սիրահարները երջանիկ տեսք են ունեցել, հատկապես՝ Միլան: Հոլիվուդյան աստղերը սրճարան են եկել բավականին ուշ, երբ սրահը գրեթե դատարկվել է: Զույգը վայելել է պաղպաղակ։
Էշթոն Քաթչերը Դեմի Մուրի հետ պաշտոնապես ամուսնալուծվել էր նոյեմբերին վերջին: Նրանք երկու տարի չէին կարողանում ձևակերպել ամուսնալուծությունը, քանի որ ունեին ֆինանսական տարաձայնություններ:










