Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի կեսին կայցելեն տարածաշրջան

18:15 • 05.12.13

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հերթական անգամ տարածաշրջան կայցելեն։

 

Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով, և նշում, որ Ադրբեջան և Հայաստան համանախագահների այցն ակնկալվում է դեկտեմբերի կեսերին։

 

Բաքվում և Երևանում հանդիպումների ընթացքում համանախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին արտգործնախարարների հերթական հանդիպումը կազմակերպելու հարցը։

 

Այսօր ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են դարձյալ հանդիպել 2014թ.-ին սկզբին, և կշարունակեն բանակցությունները բարձր մակարդակով։