Հյուսիսային ծովը ջրհեղեղով է սպառնում Բելգիային, Ֆրանսիային և Նիդերլանդներին

00:46 • 05.12.13

Բելգիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում Հյուսիսային ծովի ափերին մոտեցող փոթորկի պատճառով ջրհեղեղի վտանգ է առաջացել: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Ըստ բելգիական առափնյա պահպանության ծառայության՝ 1 օրվա ընթացքում ջրի մակարդակը կարող է բարձրանալ 6.1 մետրով, ինչը ռեկորդային կլինի վերջին 30 տարվա համար:


Բելգիայի ամբողջ առափնյա գծի երկայնքով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, իսկ բնակավայրերում ոստիկանները և փրկարար ծառայությունները բերվել են ուժեղացված պատրաստության ռեժիմի: Սպասվում է, որ փոթորիկը մայրցամաքին կհասնի հինշաբթի օրը: