Օբաման դժգոհել է, որ իրեն թույլ չեն տալիս iPhone օգտագործել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դժգոհել է, որ իրեն թույլ չեն տալիս iPhone օգտագործել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Verge-ին: Այդ մասին նախագահը հայտարարել է Սպիտակ տանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ՝ ելույթ ունենալով Obamacare ծրագրի մասին:
«Ինձ թույլ չեն տալիս iPhone՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է Օբաման Apple-ի սմարթֆոնի մասին:
The Verge-ը հիշեցնում է, որ Օբաման նախընտրել է BlackBerry-ի սմարթֆոնները դեռ ԱՄՆ նախագահ դառնալուց առաջ:
«Սակայն այժմ, հնարավոր է, նա ընտրություն չունի»,- գրված է հոդվածում:










