Լեհաստանի ամենաբարձր շինությունը «ներկվել» է Ուկրաինայի դրոշի գույներով` հաջակցություն «Եվրամայդանի»

10:29 • 05.12.13

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գտնվող Մշակույթի ու գիտության պալատը, որը երկրի ամենաբարձր շինությունն է, հաջակցություն «Եվրամայդանի» «ներկվել» է Ուկրաինայի ազգային դրոշի գույներով:

 

Ինչպես հայտնում է korrespondent.net կայքը, շենքը կապույտ-դեղին գույներով լուսավորելու գաղափարը Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցինն է:

 

«Ժամը 17:00-ից մինչև 24:00-ը Մշակույթի ու գիտության պալատը կլուսավորվի Ուկրաինայի ազգային գույներով` ի նշան մեր հարևանների հետ համերաշխության»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է քաղաքապետը: