Պուտինը կոչ է արել ներգաղթյալների երեխաներին մանկապարտեզից ռուսերեն սովորեցնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսաստանյան ազգային ճակատի համաժողովին շրջանային իշխանություններին կոչ է արել ուշադրություն դարձնել դպրոցների խնդրին, որտեղ սովորում են ներգաղթյալների երեխաները, որոնք չեն տիրապետում ռուսերենին, տեղեկացնում է Взгляд-ը։
«Հարկավոր է ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա։ Եվ պետք է միջոցներ ձեռնարկել այդ խնդրին բախվող ուսուցիչներին աջակցելու համար»,-ասել է Պուտինը։
«Դա չափազանց կարևոր գործոն է»,-ասել է նախագահը՝ լսելով մի մանկավարժի ելույթը, ով ասել է, որ այն դպրոցում, որտեղ աշխատում է, գալիս են առաջին դասարանցի ներգաղթյալներ, որոնք չեն տիրապետում ռուսերենին։
«Դա կարևոր ազդանշան է»,-ասել է Պուտինը՝ նկատի ունենալով այն, որ երկրում հայտնվում են խմբեր, որոնք չեն տիրապետում պետական լեզվին։
Պուտինը նշել է, որ երեխաներին պետք է ռուսերեն սովորեցնել, և դա պետք է արվի մանկապարտեզից։










