Ռուսաստանն անգամ Ուկրաինայի հետ գերտերություն չի դառնա. Forbes
Ռուսաստանը, առանց Ուկրաինայի, իր բնակչությամբ և հարուստ ռեսուրսներով մեծ, ազդեցիկ երկիր է, սակայն ոչ գերտերություն։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ այդ մասին գրում է Forbes-ը՝ մեջբերելով քաղաքական վերլուծաբան Դևիդ Ֆրումի խոսքերը։
Հոդվածագրի կարծիքով, սակայն, Ֆրումի խոսքերը «մաշված կլիշե» են այն մասին, թե «առանց Ուկրաինայի Ռուսաստանը պարզապես երկիր է, իսկ Ուկրաինայի հետ՝ կայսրություն»։
«Անգամ Ուկրաինայի հետ Ռուսաստանը չի կարող գերտերություն լինել»,- ասված է հոդվածում։
Ասվածի ապացույցն է Ռուսաստանի և Ուկրաինայի բնակչության թիվը, որը համեմատվում է Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ՀՆԱ-ի ցուցանիշը, պաշտպանական ծախսերը։
Հեղինակը գրում է, որ Ուկրաինան միջազգային ազդեցության աղբյուր չէ և կասկած է հայտնում, թե Ուկրաինան իր տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշով գայթակղիչ մրցանակ է, «ինչպես կարծում են ոմանք»։
Եթե Ուկրաինայի քաղաքացիները ցանկանում են լինել Եվրոպայում, ապա նրանք պետք է լինեն Եվրոպայում, սակայն գաղափարը, թե Ուկրաինան մեծ աշխարհաքաղաքական խաղում գաղտնիք է, ժամանակավրեպ է, պնդում է հեղինակը։










