Սաակաշվիլին կմասնակցի Կիևի «Եվրամայդանին». ԶԼՄ-ներ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շաբաթ օրը պատրաստվում է այցելել Ուկրաինայում եվրաինտեգրման համար տարվող բողոքի ակցիային: Այդ մասին հայտնել է Յոհաննա Բեքերը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկիի օգնականը, գրում է focus.ua-ն:
«Եվրամայդանին» մասնակցելու համար Կիև կժամանի նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը:
«Իրադարձությունները, որոնց հետևում ենք Ուկրաինայում, փոփոխությունների հույս են ներշնչում: Հասարակությունը կողմ է Ուկրաինայի եվրոպական կուրսին և դեմ իշխանությանը, որը խլում է եվրոպական երազանքները և ձգտումները»,- ասել է Սարիուշ-Վոլսկին:
Պատգամավորը նշել է, որ ամենից շատ Եվրոպական խորհրդարանում եվրաինտեգրման համար ցույց անող ուկրաինացիներին աջակցում է «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբավորումը:










