Պայթյուն և զինված պայքար Եմենի ՊՆ-ում. կան տասնյակ զոհեր

12:30 • 05.12.13

Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող ՊՆ-ի շենքում հզոր պայթյուն է որոտացել. այն գտնվում է քաղաքի սրտում, հայտնում է Al Jazeera-ն:

 

Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենայով մխրճվել է շենքի մեջ: Դրանից հետո նախարարության տարածք են ներխուժել զինված մարդիկ: Հրաձգությունը շարունակվում է:

 

Հարձակման հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Առայժմ խոսքն առնվազն 57 հոգու մասին է: