Ընդդիմադիրները հայտարարում են «Եվրամայդանի» ձերբակալված ակտիվիստներին բռնության ենթարկելու մասին
Ուկրաինայի ընդդիմադիր պատգամավորները կարողացել են փաստաբաններին ձերբակալված ակտիվիստների մոտ թողնելու հնարավորություն ստանալ։ Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին նախագահի նստավայրի վրա դեկտեմբերի 1-ին հարձակման փորձ իրականացնելու ընթացքում։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պատգամավորները հայտարարել են, որ ձերբակալվածներին հիվանդանոցում պահելու պայմանները վկայում են «անմարդկային վերաբերմունքի» մասին։
Փաստաբանները հանդիպումից հետո հաղորդել են, որ խախտվել է ձերբակալվածների սահմանադրական իրավունքը։
Մասնավորապես, պատգամավորների խոսքերով, փաստաբանների հետ հանդիպմանը ներկա են գտնվել ոստիկաններ և պահակներ։
«Ծեծված ակտիվիստներին փաստաբանների մոտ են բերել և ձեռնաշղթաներով մարտկոցներին կապել, ինչը մարդու իրավունքների և Ուկրաինայի սահմանադրության կոպիտ խախտում է և փաստացի խոսում է ձերբակալվածների հանդեպ խիստ վերաբերմունքի մասին»,-ասել է ընդդիմության մամուլի ծառայությունը։
Բոլոր այդ փաստերը ֆիքսվել են տեսախցիկներով։ «Մենք դրանք հանձնել ենք գլխավոր դատախազություն»,-ասել է պատգամավոր Պավել Պետրենկոն։
Ուկրաինայի իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։










