ԱՄՆ-ում ռուս դիվանագետները հայտնվել են ֆինանսական սկանդալի մեջ

22:49 • 05.12.13

ԱՄՆ-ում ռուս դիվանագետները հայտնվել են 1.5 միլիոն դոլարի հետ կապված խարդախության գործով սկանդալի մեջ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Ըստ գործակալության տվյալների՝ ավելի քան 36 դիվանագետներ և նրանց կանայք կասկածվում են կարիքավորների համար գործող առողջապահության պետական ծրագրի՝ Medicaid-ի օգտագործման ժամանակ խարդախություններ կատարելու մեջ:


Ենթադրվում է, որ նրանք, իրավունքներ չունենալով, նպաստներ են ստացել իրենց նորածին երեխաների համար, ինչպեսև՝ ստացել են բժշկական արտոնություններ: