ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել

10:15 • 05.12.13

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավոր է, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Ուինգեյթի համալսարանի տարածքում՝ հաղորդել է ուսումնական հաստատության աշխատակազմը։

 

Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել ուսանողական ավանի գլխավոր փողոցում։ Հայտնի չէ, թե արդյոք զոհվածներն ուսանողներ են եղել։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

 

Համալսարանի աշխատակազմն ուսանողներին կոչ է արել փակել դռներն ու պատուհանները և դուրս չգալ շենքից։ Համալսարանը շրջափակված է ոստիկաններով։ Մասնաշենքերում ոստիկանները հետախուզում են իրականացնում։