ԱՄՆ-ում վառել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը
Ավանդույթի համաձայն՝ Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնում տեղադրվող ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը երեկ երեկոյան պաշտոնապես վառվել են, հայտնում է РИА-Новости-ն:
23 մ բարձրությամբ անտառային գեղեցկուհին աճել է Կոնեկտիկուտ նահանգում. այս տարի այն զարդարել են 45 հազար գույնզգույն լամպերով, որոնք պաշտոնական արարողության ժամանակ վառել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
Իսկ տոնածառի գագաթը, ավանդույթի համաձայն, զարդարել է 25 հազար Swarovski բյուրեղներից պատրաստված աստղը, որն ունի 3մ տրամագիծ ու կշռում է 250 կգ:
Լույսերի վառման արարողությանը մասնակցել են հայտնի կատարողներ, հազարավոր նյույորքցիներ, քաղաքի հյուրերը:
Հետաքրքրական է, որ ամեն տարի տոնածառը Նյու Յորքին որպես նվեր է մատուցվում: Այս տարի նվերն արել է Վարգոշ ընտանիքը` Կոնեկտիկուտ նահանգից:










