«Ալ Կաիդան» ստանձնել է Եմենում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվութունը

12:28 • 06.12.13

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման Եմենի թևը ստանձնել է երեկ Եմենի մայրաքաղաքում՝ պաշտպանության նախարարության տարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակման պատճառը եղել է նախարարության տարածքում անօդաչու թռչող սարքերի վերահսկման կետերի և ամերիկացի փորձագետների տեղակայումը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախարարության տարածքում՝ զինվորական հոսպիտալի մոտ, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Պայթյունին հաջորդել էր զինված հարձակումը։

 

Զինվորական հոսպիտալի հիվանդներն ու բուժանձնակազմը դարձել էին ահաբեկչության զոհ։ Ընդհանուր թվով զոհվել է 52 մարդ, ևս 162-ը վիրավորվել է։