Boeing ընկերությունը 10 միլիարդ դոլարով նոր գործարան կկառուցի 777X մոդելի ինքնաթիռների արտադրության համար

23:50 • 06.12.13

Boeing ավիաընկերությունը ծրագրում է 10 միլիարդ դոլար ծախսել նոր՝ 777X տեսակի ինքնաթիռների արտադրության գործարան կառուցելու համար: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Գործարանը պետք է տեղակայված լինի խոշոր օդանավակայանի և երկաթգծի հարևանությամբ: 


777X ինքնաթիռները Boeing-ի հիմնական համարվող՝ 777 մոդելի օդանավերի նոր տարբերակն է: Ըստ վերջին հետազոտությունների՝ նոր 777X ինքնաթիռների արտադրությունը թույլ կտա ստեղծել 56,000 աշխատատեղ և 20 միլիարդ դոլարի եկամուտ կբերի այն շրջանին, որտեղ կկառուցվի գործարանը: