Բարի ախորժակ. McDonald's-ի մատուցողը հաճախորդներին նախաճաշի փոխարեն հազարավոր դոլարներով լի փաթեթ է բերել

13:07 • 06.12.13

 ԱՄՆ-ի Թենեսի նահանգում բնակվող Գրեգ և Սթեյսի Թերիների հետ արտասովոր դեպք է տեղի ունեցել: Նրանք նախաճաշելու համար գնացել են տեղի McDonald’s-ներից մեկը, որտեղ զույգին անակնկալ էր սպասվում:

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, պատվիրած նախաճաշի փոխարեն մատուցողը զույգին սկուտեղի վրա մատուցել է հազարավոր դոլարներով լի փաթեթ:

 

Զույգը կարծելով, թե փաթեթի մեջ իրենց ուտելիքն է, վերցրել է այն ու տուն գնացել: Որոշ ժամանակ անց նրանք հայտնաբերել են գումարն ու, հաշվելով այն, պարզել, որ դա կբավականացնի իրենց տան հիփոթեքը մարելու համար: Սակայն Թերիները չափազանց արդար են գտնվել ու հետ են վերադարձրել փաթեթը: