Եվրոպայում հզոր փոթորիկ է մոլեգնում. կա 7 զոհ
Եվրոպայի հյուսիսում երկու օր շարունակ մոլեգնում է հզոր փոթորիկը: Գերմանիայի Համբուրգ քաղաքի որոշ հատվածներ հեղեղվել են. ջրի մակարդակը 4 մետրով ավելի է բարձրացել, քան սովորաբար լինում է ջրհեղեղների ժամանակ:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ տարերային աղետի հարվածներից զոհվել է Լեհաստանի երեք բնակիչ, երկու բրիտանացիներ, մեկ դանիացի և մեկ շվեդ:
Հաղորդվում է, որ Գերմանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և Լեհաստանում տրանսպորտի համկարգի աշխատանքում լուրջ խափանումներ են սպասվում. ավելի քան 100 000 տներ մնացել են առանց էլեկտրականության:










