14 մարդ անհետ կորել է «Եվրամայդանը» ցրելուց հետո. Կլիչկո

14:10 • 06.12.13

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ 14 մարդ շարունակում է անհետ կորած մնալ նոյեմբերի 30-ին Մայդանն ուժով ցրելուց հետո, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով unn.com-ին:

 

«Այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ողջ երկրով բողոքում են եվրաինտեգրումից հրաժարվելու իշխանության որոշման, մարդկանց ծեծելու և նրանց իրավունքները ոտնահարելու դեմ, Յանուկովիչի իշխանությունը ձևացնում է, թե ոչինչ տեղի չի ունենում, և հակառակը՝ մեծացնում է ճնշումները և վախեցնում մարդկանց»,- նշել է Կլիչկոն:

 

Ըստ նրա՝ այդ ռեժիմի աջակիցները բաժանմունքներում ծաղրում են բերման ենթարկվածներին: «Այժմ էլ խաղաղ Մայդանում դիակ են հայտնաբերել»,-ասել է նա:

 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Կիևում` «Եվրամայդանի» հարևանությամբ, տարեց մարդու դի է հայտնաբերվել։