Մահացած Նելսոն Մանդելայի տան մոտ սկսել է աֆրիկացիների հոծ բազմություն հավաքվել

10:55 • 06.12.13

Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքի արվարձանում՝ հանգուցյալ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի տան մոտ, աֆրիկացիների հոծ բազմություն է հավաքվում՝ հարգանքի տուրք մատուցելու նախկին առաջնորդին, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Շատերը երգում են «ապարտեիդի» դեմ պայքարի ժամանակների երգեր: Հավաքվածներն իրենց հետ բերել են նաև երեխաների: Սևամորթ և սպիտակամորթ հարավաֆրիկացիները խորապես սգում են այն մարդու մահը, ում նրանք անվանում են ազատարար:

 

Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և այլ քաղաքական առաջնորդներ:

 

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը մահացել է 95 տարեկանում։