ԱՄՆ-ում McDonald's-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

10:19 • 06.12.13

ԱՄՆ-ում McDonald's արագ սննդի մի քանի ռեստորանների աշխատակիցներ համընդհանուր գործադուլ են անցկացրել։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Նյու Յորքի, Վաշինգտոնի, Չիկագոյի, Դետրոյթի, Փիթսբուրգի և այլ քաղաքների փողոցներ՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում՝ մինչև 15 դոլար մեկ ժամի համար, գրում է «Комсомольская правда»-ն։

 

«Ես ունեմ 7-ամյա դուստր, նրան պետք է կերակրել, հագցնել։ Այն գումարով, որը ես ստանում եմ, անհնար է ապրել։ Արագ սննդի խոշոր ընկերությունները միլիարդավոր դոլարներ են վաստակում և կարող են կիսվել իրենց աշխատակիցների հետ»,- ասել է գործադուլի մասնակիցներից մեկը։