Հայտնի է դարձել` երբ և որտեղ կհուղարկավորեն Նելսոն Մանդելային
Նելսոն Մանդելան հողին կհանձնվի դեկտեմբերի 15-ին իր ծննդավայրում` Կունու գյուղում, հայտնում է Wall Street Journal-ը` վկայակոչելով Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի խոսքը:
Al Jazeera-ն հայտնում է, որ մինչ այդ` դեկտեմբերի 10-ին, կկայանա Մանդելային համազգային հրաժեշտի արարողությունը: Դա տեղի կունենա Յոհանեսբուրգի մարզադաշտում:
Իսկ մինչ այդ աշխարհի առաջնորդները շարունակում եմ իրենց ցավակցությունները հղել նախօրեին 95 տարեկանում մահկանացուն կնքած, ռասիզմի դեմ պայքարի խորհրդանիշ դարձած Նելսոն Մանդելայի վախճանի առիթով: Այդ շարքից վերջինը Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է: Նա ասել է, որ Մանդելայի հոգին հանձնվում է անսահման բարեգութ Աստծուն, որին ինքը կխնդրի մեղմել բոլոր սգացողների վիշտը:










