Վրաստանում հրաշալի առաջընթաց եմ տեսնում. Նուլանդ
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը Վրաստանում հայտարարել է, որ հրաշալի առաջընթաց է տեսնում երկրում։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության կառուցման ճանապարհին։
«Զարգացումը երևում է ոչ միայն ենթակառուցվածքների, այլև ժողովրդավարության կառուցման ճանապարհին։ Վերահաստատում եմ ԱՄՆ-ի հավատարմությունը՝ աջակցել Վրաստանին անվտանգության և բարօրության ճանապարհին»,-հայտարարել է Նուլանդը։
Նա Վրաստան է ժամանել այսօր՝ մեկօրյա այցով։










