ԱՄՆ նախագահ դառնալու շանսեր ունի և՛ Հիլարի Քլինթոնը, և՛ Ջո Բայդենը. Օբամա

14:28 • 06.12.13

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2016-ին։ Սակայն ներկայիս ղեկավար Բարաք Օբաման արդեն նշել է «արժանի թեկնածուների» անունները. նրա կարծիքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարող են հրաշալի կառավարել երկիրը, գրում է «Комсомольская правда»-ն։

 

«Նրանք երկուսն էլ՝ և՛ Հիլարին, և՛ Քլինթոնը, կարող են հիանալի առաջնորդներ դառնալ, նրանք ունեն բոլոր անհրաժեշտ հատկությունները»,- ասել է Օբաման։

 

Ընդ որում՝ նախագահը չի կարող ընտրել նրանցից միայն մեկին։