Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներին կանչել են դատախազություն

15:49 • 06.12.13

Ուկրաինայի Գերագույն ռադայի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին, կանչել են երկրի Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Յացենյուկը, գրում է lenta.ru-ն:

 

Պատգամավորի խոսքով՝ նա և այլ ընդդիմադիր առաջնորդներ պետք է ցուցմունքներ տան Կիևում դեկտեմբերի 1-ի իրադարձությունների վերաբերյալ:

 

«Մենք անպայման կգնանք Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության, և կպատասխանենք Ուկրաինայում խաղաղ ցույցի մասնակիցներին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարցին»,- ասել է նա:

 

Յացենյուկը հավելել է, որ իր տեղեկություններով՝ ձերբակալված է խաղաղ ցույցերի 14 մասնակից, այդ թվում՝ ցույցը ցրելու հետևանքով վիրավորներ: Միևնույն ժամանակ, ոչ մի ոստիկան բողոքի ակցայի մասնակիցներին ծեծի ենթարկելու համար չի ձերբակալվել, պնդում է պատգամավորը: