Փարիզում ոսկերչական խանութից 800 հազ. եվրո արժողությամբ ժամացույցներ են գողացել
Փարիզի կենտրոնում ոսկերչական խանութ են թալանել, որտեղից հանցագործները տարել են 800 հազ. եվրո ընդհանուր արժողությամբ մի քանի ժամացույց, հայտնում է ДНИ.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել Վանդոմի հրապարակի հարևանությամբ։ Այս շրջանը հայտնի է մեծ քանակությամբ ոսկերչական խանութներով։ Այդ պատճառով էլ շատ գրավիչ վայր է հանցագործների համար։
Ատրճանակներով զինված հանցագործների խումբը ներխուժել է խանութ և սպառնացել վաճառողներին։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանները նշում են, որ հետաքննության արդյունքներով գողոնի ընդհանուր արժեքը կարող է ավելի բարձր լինել։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն այժմ զբաղվում են հանցագործների որոնումներով։










