Ավելի քան 40 ուղևորի տեղափոխող օդանավը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգում՝ շարժիչի խափանման պատճառով
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի «Կոլցովո» օդանավակայանում շարժիչի խափանման պատճառով վթարային վայրէջք է կատարել Bombardier SPG-200 օդանավը, որում գտնվել է 42 ուղևոր և 5 հոգանոց անձնակազմը, հայտնում է Взгляд-ը։
Նշվում է, որ օդանավն իրականացնում էր Մոսկվա-Տյումեն չվերթը։ Ինքնաթիռը պատկանում է UTair ավիաընկերությանը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել, բուժօգնության ոչ ոք չի դիմել։










