Լեհաստանին պատուհասել է «Օրկան» փոթորիկը

09:28 • 06.12.13

Լեհաստանին պատուհասել է «Օրկան» փոթորիկը, ինչի պատճառով երկրի առափնյա շրջաններում խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, կաթվածահար է եղել տրանսպորտային հաղորդակցությունը:

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, քամին, որի արագությունը հասնում է 135կմ/ժ-ի, մի շարք բնակավայրերում պոկել է հոսանքի լարերը, տուժել է 3.500 տնային տնտեսություն:

 

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի քանի ուղղություններով հետաձգվել են ավիաչվերթներ: Տեղեկություն կա, որ Լեհաստանի հյուսիսում մասնակիորեն կաթվածահար է եղել նաև երկաթուղային հաղորդակցությունը: