Կիևի ցուցարարները զինված սադրիչների են բացահայտել
Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցները երկու սադրիչների են բռնել, որոնք փորձել են զենքով մտնել Անկախության հրապարակ, որտեղ ընդդիմության հիմնական ճամբարն է, տեղեկացնում Взгляд-ը։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 05։20-ին։ Երկու տղաներ փորձել են մտնել Անկախության հրապարակ, սակայն կանգնեցվել են բարիկադները հսկող պահակների կողմից։ Տղամարդկանց միջև վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում պահակները բռնել են նրանց և նրանց մոտից ատրճանակներ հայտնաբերել։
Տղամարդկանց տարել են Արհմիությունների տուն, իսկ քիչ անց այնտեղ են հրավիրել ոստիկաններին և նրանց հանձնել օրինախախտներին։










