Երգչուհի Ռուսլանան սպառնացել է նախ մերկանալ, ապա ինքնահրկիզվել Մայդանում

17:23 • 06.12.13

Ուկրաինացի հայտնի երգչուհի Ռուսլանան` «Եվրատեսիլ - 2004» մրցույթի հաղթողը, սպառնացել է ինքնահրկիզվել Կիևի Մայդանում, հայտնում է Russia.ru-ն:

 

Ռուսլանան Մայդանում է եղել բողոքի ակցիայի առաջին օրերից, նա ակտիվորեն սատարում է ցուցարարներին, ովքեր բողոքում են իրենց երկրի` եվրաինտեգրման դեմ քաղաքականությունից:

 

Ավելի վաղ նա խոստացել էր մերկանալ «Եվրամայդանում» և այդ կերպ ջերմացնել մարդկանց, ապա` իր մարմնին քսել սառույցի կտորներ: Իսկ նախօրեին նա սպառնացել է ինքնահրկիզվել այն դեպքում, եթե ցուցարարների ձայնն անտեսված մնա: Նա ընդգծել է, որ վճռական է:

 

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչները բացառել են, թե Մայդանի հավաքի ուժային ցրումը կկրկնվի: