ԱՄՆ-ն տվյալներ է հրապարակել ռուս դիվանագետների աշխատավարձերի մասին
Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը տվյալներ է հրապարակել որոշ ռուս դիվանագետների աշխատավարձերի, բանկային փոխանցումների ու ծախսերի վերաբերյալ, հայտնում է Взгляд-ը:
Հայտնի է, որ ամեն ամիս դիվանագետները դրամական փոխանցումներ են ստացել ռուսական իշխանություններից, որոնցով լյուքս դասի ապրանքներ են գնել
Սակայն ավելի ուշ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հերքել է այս մեղադրանքները` ընդգծելով, որ նման մեղադրանքների միջոցով ԱՄՆ-ն փորձում է ռևանշ վերցնել Մոսկվայից այն հարցերի լուծման համար, որոնք կապված չեն երկկողմ հարաբերությունների հետ:
Սակայն սա վերջին 2 օրվա ընթացքում ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետներին ներկայացված միակ մեղադրանքը չէ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մոտ 49 ռուս դիվանագետներ ու նրանց կանայք հայտնվել են 1.5 միլիոն դոլարի հետ կապված խարդախության գործով սկանդալի մեջ:










