Ռուսաստանին լրտեսելն անհրաժեշտություն էր. Շվեդիայի ՊՆ

09:40 • 06.12.13

Շվեդիայի պաշտպանության նախարար Կարին Էնստրեմը հաստատել է Շվեդիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համագործակցության փաստը և հայտարարել, որ դա միանգամայն բնական է, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով շվեդական ԶԼՄ-ներին:

 

Էնստրեմը մեկնաբանել է չորեքշաբթի հայտնված ԱՄՆ ԿՎՀ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնի փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Շվեդիան օգնել է ԱՄՆ-ին լրտեսել ռուս քաղաքական գործիչներին՝ ասելով, որ այդ քայլն անհրաժեշտ է եղել:

 

«Մենք պետք է կարողանանք հետախուզական գործողություններ իրականացնել, որպեսզի հնարավորություն ունենանք պաշտպանել Շվեդիան հետագա սպառնալիքներից»,- ասել է նախարարը:

 

Կարին Էնստրեմը նշել է, որ այն, թե ինչպես է իրականացվում լրտեսումը և ում հետ են համագործակցում, փակ տեղեկություն է՝ հավելելով, որ կառավարությունն «ակնհայտորեն մասնակցում է գործողություններին»: