Ցորենի արտադրության ծավալները 2013 թվականին կարող են հասնել ռեկորդային 2,5 միլիարդ տոննայի

01:25 • 06.12.13

Ցորենի, նաև՝ բրնձի համաշխարհային արտադրությունը 2013 թվականի արդյունքներով անցյալ տարվա տվյալների համեմատ աճել է 8,4%-ով և կազմել ռեկորդային՝ 2,5 միլիարդ տոննա: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Սննդամթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունը:


Ըստ կազմակերպության կանխատեսման՝ ցորենի արտադրության աճը կազմել է 7,8%, եգիպտացորենի աճը կազմել է 12%, իսկ բրնձինը՝ 1%-ին: Ըստ կանխատեսումների՝ ցորենազգիների պաշարները մինչև գյուղատնտեսական սեզոնի ավարտը կկազմեն 572 միլիոն տոնա, ինչը 13,4%-ով ավել է անցյալ տարվա ցուցանիշից:


Սակայն Սննդամթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է, որ պարենային ապահովության վիճակը շարունակում է վատանալ Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում: