ԱՄՆ-ում միաբեղմնաձույլ եռյակ է ծնվել (տեսանյութ)

14:43 • 06.12.13

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Քուինսի քաղաքում կինը լույս աշխարհ է բերել միաբեղմնաձույլ եռյակի, ինչը բացառիկ դեպք է համաշխարհային բժշկության պատմության մեջ: Ինչպես հայտնում է Взгляд-ը, աղջիկները ծնվել են նոյեմբերի  22-ին` Հանա և Թոմ Հեփներների ընտանիքում:

                                                 

Էբի, Բրին և Լորել Հեփներները ծնվելու պահին կշռել են 1451, 1411 և, համապատասխանաբար, 1814 գրամ: Նորածինները գտնվում են հիվանդանոցում. բժիշկները նրանց վիճակը դրական են գնահատում:

 

Հիվանդանոցի գինեկոլոգիական բաժնի վարիչ Ուիլյամ Գիլբերտն ասել է, որ նրանց լույս աշխարհ գալու հավանականությունը տատանվում է 1:1.000.000 և 1:100.000.000 հարաբերակցությունների միջև:

 

Տեսանյութը դիտել այստեղ։