Վթարի է ենթարկվել երգչուհի Վալերիան՝ իր Ferrari-ով

23:26 • 06.12.13

Իսպանիայում վթարվել է ռուս երգչուհի Վալերիան՝ իր Ferrari-ով՝ նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Ինչպես տեղեկացնում է LuxLux-ը՝ երգչուհին վթարից չի տուժել, սակայն ղեկին նստած կասկադյորը գտնվում է հիվանդանոցում:

Instagram Иосифа Пригожина

Կասկադյորը կորցրել է մեքենայի կառավարումը, երբ փորձում էր երգչուհու մեքենան մեկ այլ տեղ տեղափոխել: Վթարի արդյունքում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել է ծառին: Կասկադյորը ուղեղի ցնցումով և բազմաթիվ կոտրվածքներով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: