Վարշավայում 5 նախարարություններ տարհանվել են ռումբի մասին նախազգուշացումից հետո

20:10 • 06.12.13

Վարշավայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գտնվող 5 նախարարություններից տարհանել է մոտ 5.000 մարդ, երբ զգուշացում է ստացել նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Նախազգուշացումն ստացվել է անհայտ աղբյուրից, ով նշել է, որ պայթուցիկ սարքը նախարարություններից մեկում կհայտնվի փոստային ծանրոցի տեսքով:


Տարհանվել են պաշտպանության, առողջապահության, էկոնոմիկայի, ենթակառուցվածքների և մշակույթի նախարարությունները: Ըստ լեհական ոստիկանության մամլո ծառայության՝ շենքերում ռումբ չի հայտնաբերվել: