Բրիտանացին պատահաբար դեն է նետել 7.5 մլն դոլար
Ուելսի բնակիչ Ջեյմս Հոուելը, դեն նետելով համակարգչի կոշտ սկավառակը, չի էլ կասկածել, որ դրա հետ մեկտեղ զրկվել է 7.500 վիրտուալ մետաղադրամից (Bitcoin), որոնք նախատեսված էին համացանցում կատարած գնումների դիմաց վճարելու համար:
Ինչպես հայտնում է Euromag-ը, Հոուելը սկսել է մետաղադրամների վիրտուալ հավաքածու հավաքել դեռևս 2009թ.: Իսկ վերջերս դրանցից յուրաքանչյուրի գինը դարձել է 1.000 դոլար, ինչը նշանակում է, որ բրիտանացին, սկավառակը նետելով, կորցրել է 7.5 մլն դոլար:
Այժմ տղամարդը փորձում է գտնել սկավառակը` վստահ լինելով, որ այն գտնվում է Նյուպորտի տեխնիկական մնացորդների աղբանոցում:










