Կապանի բնակիչը տանից դուրս է եկել և չի վերադարձել. հետախուզվում է Ողջի գետի տարածքը

15:54 • 06.12.13

ՀՀ ԱԻ նախարարություն դեկտեմբերի 6-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան 18 շենի բնակարաններից մեկից Պ. Ս.-ը (ծնվ. 1934թ.) ժամը 05.30-ի սահմաններում դուրս է եկել և չի վերադարձել:

 

Դեպքի մասին տեղեկացվել է Կապան քաղաքի ոստիկանության օպերատիվ հերթապահը, ով հայտնեց, որ իրենք տեղեկացված են դեպքի մասին և աշխատանքներ են տանում քաղաքացուն գտնելու ուղղությամբ. խնդրեց աջակցել որոնողական աշխատանքներին:

 

Ժամը 13.54-ից Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը հետախուզում է Ողջի գետի տարածքը` հունի երկայնքով:

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: