Պուտինն ու Յանուկովիչը անակնկալ հանդիպել են
Կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկերոջ` Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Պուտինի մամուլի քարտուղարի հայտարարությունը: ԻՏԱՐ- ՏԱՍՍ-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել Սոչիում:
Լրատվամիջոցները սա անակնկալ հանդիպում են անվանում: Առայժմ հայտնի է միայն հանդիպման փաստը:
BBC-ն այս առիթով փոխանցում է, որ նախագահները քննարկել են «ռազմավարական գործընկերությունը»:










