Հայտնաբերվել է նռնականետի ուսումնական արկ
17:55 • 07.12.13
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի համաձայն՝ դեկտեմբերի 7-ին, ժամը՝ 16.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ ճարտարագիտական համալսարանի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հայտնաբերվել է նռնականետի ուսումնական արկ:
Placeholder










