Միասեռականների զանգվածային ամուսնություն Ավստրալիայում

13:58 • 07.12.13

Ավստրալիայում այսօր կնքվել են առաջին միասեռ ամուսնությունները. երկրի տարբեր անկյուններից առնվազն  25 միասեռական զույգ այդ նպատակով ժամանել է մայրաքաղաք Կանբերա, հայտնում է Газета-ն` Associated Press-ին հղումով:

 

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգերը կարողացել են գրանցել իրենց ամուսնությունն այն բանից հետո, երբ Ավստրալիայի մայրաքաղաքային իշխանություններն օրինականացրել են միասեռ ամուսնությունները:

 

Սակայն չի բացառվում, որ Գերագույն դատարանը կարող է չեղյալ համարել նոր օրենքը, ինչի հետևանքով այսօր կնքված բոլոր միասեռ ամուսնություններն անվավեր կճանաչվեն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ զանգվածային միասեռ ամուսնությունների կնքման կապակցությամբ Կանբերայի  հեռահաղորդակցային աշտարակը կլուսավորվի ծիածանի բոլոր 7 գույնով: