«Բերկուտը» շրջապատել է Կիևի հեռուստակենտրոնը
Կիևի հեռուստակենտրոնն Ուկրաինայի ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից առնվել է հսկողության տակ՝ դրա գործունեությունն արգելափակելու ցուցարարների կոչերից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքային ոստիկանությանը։
Մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ հայտնել են, որ հեռուստակենտրոնի շենքը շրջապատված է ՆԳՆ աշխատակիցներով, մասնավորապես՝ «Բերկուտի» հատուկջոկատայիններով։
Ոստիկանությունից հայտնել են, որ նախօրեին դատարաններից մեկի մոտ պիկետի ժամանակ, որտեղ որոշումներ են կայացվում ցուցարարների և ոստիկանների բախումների գործով, ցուցարարները հայտնել են հեռուստակենտրոն գնալու և դրա աշխատանքն արգելափակելու մասին։ «Հենց այդ պատճառով էլ» ՆԳՆ-ն այն առել է հսկողության տակ։










