Դանիան և Նորվեգիան իրենց նավերն են առաջարկել Սիրիայի քիմիական զենքը տեղափոխելու համար
Դանիան և Նորվեգիան իրենց ծառայություններն են առաջարկում Սիրիայի քիմիական զենքը դուրս բերելու համար և պատրաստ են տրամադրել ռազմածովային ուժերի նավերը, ինչպես նաև հատուկ բեռնատար նավեր, ասվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարությունում, գրում է Интерфакс-ը։
Փաստաթղթում նշվում է, որ «Դանիան կարող է իր վրա վերցնել գործողության հրամանատարությունը, իսկ Նորվեգիան՝ օգնություն հատկացնել»։
Սիրիական քիմիական զենքը նախատեսվում է Լաթաքիա նավահանգստից դուրս բերել դեպի չեզոք ջրեր, որտեղ դրանք կբեռնվեն ամերիկյան նավերի վրա՝ հետագա ոչնչացման համար։










