Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցման «ճանապարհային քարտեզը» շուտով կհաստատվի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևմ այսօր հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ Կրեմլի հաղորդագրությանը հղումով, նախագահները քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստման մասին հարցեր: Ըստ հաղորդագրության՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի երրորդ տասնօրյակում՝ Մոսկվայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արդեն դեկտեմեբրի 19–ին Եվրասիական տնտեսական խորհուրդը պատրաստվում է հաստատել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզը», որը մշակվել է հատուկ աշխատանքային խմբի կողմից:
Եվրասիական տնտեսական խորհրդի վերջին նիստը կայացել է անցյալ ամսվա ընթացքում:










