«Ֆորսաժ-7»-ում կցուցադրեն Փոլ Ուոքերի մահվան իրական տեսանյութը (ֆոտոշարք)

23:24 • 07.12.13

«Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասի նկարահանումները շարունակվում են՝ չնայած ֆիլմի գլխավոր դերակատար Փոլ Ուոքերի մահվանը: Ինչպես գրում է ivona.bigmir.net կայքը՝ նկարահանումների ժամանակ օգտագործում են ահավոր ՃՏՊ-ի վայրում տեսաձայնագրիչի նկարահանած տեսանյութը:


Փոլ Ուոքերը «Ֆորսաժ» ֆիլմաշարում մարմնավորում էր գլխավոր դերերից մեկը՝ Բրայան Օ'Կոնների դերը: Ֆիլմի սցենարիստները որոշել են հարգել դերասանի հիշատակը՝ նրա հերոսի մահվան տեսարանը չհորինելով: Նրանք մտադիր են «Ֆորսաժ-7»-ում ցուցադրել Ուոքերի վթարի իրական տեսնայութը, որում Փոլն ընկերոջ հետ նստում է մեքենան՝ ընդառաջ գնալով ճակատագրական միջադեպին:


«Ֆորսաժ» ֆիլմի նկարահանումներն սկսվել էին այս տարվա սեպտեմբերին: Փոլ Ուոքերի մահվան պատճառով նկարահանումները դադարեցվել էին, իսկ ֆիլմի պրեմիերան, որը նշանակված էր 2014-ի հուլիսի 11-ին, հետաձգվել է: