Նելսոն Մանդելայի դին 3 օր կպտտեն փողոցներով
Հանգուցյալ Նելսոն Մանդելայի մարմինը 3 օր մեքենայով կպտտեն Հարավային Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաքում, հայտնում է France-Presse-ը:
Նախօրեին Յոհանեսբուրգում 95 տարեկանում վախճանված Մանդելայի սգո թափորը կշրջի մայրաքաղաք Պրետորիայի փողոցներում:
Թափորը կշրջի չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին, որպեսզի բոլորը կարողանան հրաժեշտ տալ երկրի նախկին լեգենդար առաջնորդին:
Հայտնի է, որ դեկտեմբերի 10-ին Յոհանեսբուրգի մարզադաշտում աշխարհի շատ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կկայանա Մանդելայի հոգեհանգստի արարողությունը:
Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին նրա հայրենի Կուվու գյուղում:










