Մոսկվայում 22 ցուցարար է ձերբակալվել
Մոսկվայի Մանեժնի հրապարակում ոստիկանները ձերբակալել են 22 ցուցարարի, ովքեր բողոքի ցույց էին անցկացնում՝ ի պաշտպանություն «Բոլոտնիի գործի» մասնակիցների: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ՆԳՆ Մոսկվայի վարչության մամլո ծառայությանը:
Ավելի վաղ Մոսկվայի տարածաշրջանային անվտանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Մայորովը հայտարարել է, որ Մանեժնի հրապարակում մոտ 40 մարդ իշխանությունների հետ չհամաձայնեցված ցույց են անցկացնում:










